Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը
Հասարակություն

Վանեցյանի ու Փաշինյանի տարաձայնություններից մեկն էլ ԼՂ հակամարտության հետ էր կապված․ ԱԱԾ նախկին տնօրենը մանրամասնում է

Ինձ համար Արցախի հարցում նման զարգացումը ցավոք սպասելի էր: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ցավոք սրտի մենք չկարողացանք կանխել այս արհավիրքը: Սա մեր Երրորդ հանրապետության ամենաամոթալի էջերից մեկն էր, ամենացավալի էջերից մեկը: Դրա միակ պատասխանատուն եւ մեղավորը այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է: Նրանք վերջին 2,5 տարիներին, կարծում եմ՝ արտաքին ուժերի ազդեցության ներքո իրականացրին այն ծրագիրը, որն ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով: Մեր զինված ուժերը կենացժ-մահու կռիվ տվեցին, ունեցանք մեծ կորուստներ: Մինչեւ վերջին պահը պետական քարոզչամեքենան խաբում էր, թե հաղթում ենք, հաղթելու ենք, իսկ ովքեր ուզում էին ներկայացնել ճշմարտությունը, միանգամից դասվում էին դավաճանների դասին»,-ասաց նա:

Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է եւ խաբում է ցանկացած առիթով, հետո սկսում է արդարանալ, բացատրել, կամ փորձում է իր ստերը հիմնավորել. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում հույս ունեի, որ կկարողանամ կանխել այդ վտանգավոր զարգացումները, այդ ստի տարածումը, բայց ԱԱԾ տնօրենը չէր կարող անել քաղաքական հայտարարություններ, որոնք տարբերվում են երկրի ղեկավարի հայտարարություններից ևւ ես որոշում կայացրեցի ներկայացնել հրաժարականի դիմում ևւ «կանգ առ»-ի կոչ արեցի, ինչը նրանց դուր չեկավ ևւ դրանից հետո ինձ փորձեցին կապել տարբեր պատմությունների հետ, սկսվեց վարկաբեկման արշավ իմ անձի նկատմամբ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը համոզված է, որ իր անձը վարկաբեկելու գործընթացը անձամբ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարականներ տալով, թե ֆեյսբուքում ինչ ստեր պետք  է տարածվեն։

«Ֆեյսբուքի կեղծ տեղեկությունների արդյունքում մենք այսօր այս ծանր իրավիճակի առաջ կանգնեցինք»,- նկատեց Արթուր Վանեցյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե այս օրերին լայնորեն քննարկվում է հարցը, թե հասարակությո՞ւնը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, թե՞ ինչ-որ արտաքին ուժեր, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․

«Ձեր նշված երկու հանգամանքները համընկան, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին։ Նա բացառիկ հնարավորություն ուներ համախմբելու մեր հասարակությանը, հզորացնելու մեր երկիրը, ևւ կառուցելու բոլորիս երազանքի Հայաստանը, սակայն նա լրիվ հակառական արեց, մենք ունեցանք պառակտված հասարակություն, ունեցանք քայքայված տնտեսություն, ունեցանք կորցրած հայրենքի մի հատված ևւ ունեցանք հասարակություն, որը հիվանդ է, նա ապրում է ֆեյսբուքյան իրականության մեջ»։

Մեկ այլ հարցին, թե տեսակտներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հենց նման լուծման համար էին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, թե կոնկրետ փաստեր չունի ևւ չի կարող որևւէ մեկին նման ծանր մեղադրանք առաջադրել։

«Բայց ստացված տեղեկությունների վերլուծությունը  հիմք է տալիս ենթադրելու, որ այո, նա ի սկզբանե ունեցել է նման ծրագիր»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Վանեցյանի ունեցած տարաձայնությունների պատճառներից մեկն էլ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ էր կապված, իսկ մնացյալ պատճառները հետևւյալն էին․

«Հիմնական տարաձայնությունը իմ հրաժարականի տեքստում գրված էր՝ առաջնայինը երկրորդայինից չտարբերելը, հախուռն որոշումներ կայացնելը, պետականության հետ որևւէ աղերս չունենալը»,- նշեց նա։

Հարցին, թե ճի՞շտ է, որ նա ֆեյսբուքյան նամակների միջոցով էր հրահանգներ  տալիս պաշտոնյաններին, Վանեցյանը դրական արձագանքեց, ապա հավելեց․

«Նա անգամ իր ֆեյսբուքյան գրառումներով հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին հարուցել այս կամ այն անձի դեմ քրեական գործ։ Երեկ իր ֆեյսբուքյան էջում էլի հանձնարարություն էր տվել հարուցել քրեական գործ, ձերբակալել, չգիտեմ, թե ում էր ձերբակալում»։

Արթուր Վանեցյանը տեղեկություններ ունի, որ սոցցանցերում հայտնի դարձած ֆեյքային ֆաբրիկայի աշխատակիցների մեջ տեղի ունեցածից հետո հիասթափություն է եղել ևւ իրենք իրենց խաբված են զգացել։

«Հասկացել են, որ իրենց մասնակցությամբ մենք կորցրել ենք մեր հայրենիքի՝ Արցախի զգալի մասը»,- նկատեց նա։