Արմեն Ջիգարխանյանի ընկերները հայտնել են դերասանի մահվան պատճառը
Խորհրդային և ռուսական կինոյի հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմներն ու գործընկերները հայտնել են դերասանի մահվան պատճառները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ջիգարխանյանի ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ բժիշկները հիվանդանոցում փորձել են փրկել դերասանի կյանքը, սակայն՝ ապարդյուն:
«Ցավոք, նրա առողջական վիճակն էր այդպիսին: Բավական ծանր հիվանդ էր»,- նշել է Սողոմոնյանը:
РЕН-ТВ-ն վերջինս հայտնել էր, որ դերասանի մոտ սրվել էին քրոնիկ հիվանդությունները, վերջին շրջանում նա հիվանդանոցում է գտնվել:
«Եղել էին անդառնալի գործընթացներ, որոնք հնարավոր չէր կանգնեցնել: Առավոտյան 6-ին սրտի կանգ է գրանցվել»,- պարզաբանել է Ջիգարխանյանի ընկերը:
Ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովն էլ տեղեկացրել է, որ դերասանի մահը որևէ կերպ կապված չէ կորոնավիրուսի համավարկի հետ:
Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան