Ադրբեջանի ԱԳՆ-ում հերքել են դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին հետ կանչելու մասին տեղեկատվությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը Ռուսաստանում հանրապետության դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին հետ կանչելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ դիվանագետը «Ռոսսիա սեգոդնյա»-ի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունենալիս մեկնաբանել է Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հետեւյալ խոսքերով. «Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքվում այդ հայտարարությունը համարում են անպատեհ:
«Այդ առնչությամբ տարածվող ամբողջ տեղեկատվությունը պետք է հիմնվի միայն պաշտոնական աղբյուրների վրա»,-Ադրբեջանի ԱԳՆ-ում հերքել են Ռուսաստանից իրենց դեսպանին հետ կանչելու մասին տեղեկությունները:
ԱԳՆ-ում նշել են, որ դիվանագիտական ներկայացուցչի նշանակումն ու հետ կանչելը երկրի ղեկավարի իրավասությունն է:
Ռուսաստանի ԱԳՆ-ում կոշտ քննադատության են ենթարկել ադրբեջանցի դիվանագետի հայտարարությունը: Սմոլենսկի հրապարակում սպասում են նախագահ Ալիեւի հայտարարությունների շուտափույթ իրականացումը հետաքննություն անցկացնելու եւ ռուսական ուղղաթիռի կործանման մեղավորների պատժելու վերաբերյալ:
Ինչպես նշել են ԱԳՆ-ում, ռուսական կողմն ակնկալում է, որ Բաքուն այլեւս իրեն թույլ չի տա «երկիմաստ հայտարարություններ ողբերգական դեպքի առնչությամբ»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան