Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթների մեջ մտնող գործողություններին, հարկ ենք համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների. 1. ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։ Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է ներկայացվող ապատեղեկատվությունը։ Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել ՀՀ ԱԱԾ կողմից։ 2. Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարը ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։​Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու համար։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիվ ավելին էր, քան նշված փոխառության չափը։ 3. Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։ Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստսորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության ներքին, այսինքն՝ իրենց բանակի համար նախատեսված գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակ, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, կամ պետականորեն առաջարկվողը։ Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ իրականացնելու նպատակով։ Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։ 4. Ներկայացվում է, թե սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իբր գտնվել է Մալդիվներում՝ իր մտերիմներից մեկի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու նպատակով։ Բացահայտ և լկտի սուտ. Դավիթ Տոնոյանը պատերազմի մեկնարկի և դրան նախորդող օրը գտնվել է Ղազախստանում՝ «Կովկաս-2020» բազմազգ զորավարժությանը մասնակցելու նպատակով, ինչի մասին տրվել է պաշտոնական հաղորդագրություն։ Պատերազմի սկսվելուն պես պաշտպանության նախարարը վերադարձել է Հայաստան՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ օդային սահմանափակ հաղորդակցության պատճառով ստիպված լինելով վերադարձն իրականացնել երրորդ երկրի, մասնավորապես՝ Բուլղարիայի տարածքով։ Այս փաստը հեշտությամբ կարելի է ճշտել համապատասխան հարցումների միջոցով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և դրանք տարածող լրատվամիջոցներից պահանջում իրենց ԶԼՄ-ներում տեղադրել համապատասխան հերքումներ, իսկ համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։

 

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան