Նիկո՛լ, դու քո դավաճանությամբ այլևս նզովյալ ես դարձել հավիտյանս…
Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլը քաղաքական հոգեվարքի մեջ է ու միացրել է ռեպրեսիվ մեքենան՝ գործելով թերևս ամենամեծ սխալը, այրելով բոլոր կամուրջները: Գեղցիական շուստրիությամբ միայն սեփական իշխանության պահպանման մասին մտածող բռնապետիկը իզուր է վախենում Ծառուկյանից, մյուս ընդդիմադիրներից, որոնց դեմ քրգործեր է կարում: Նա, առաջին հերթին, պետք է վախենա հասարակության ցասումից, որը նրան համարում է հայրենիք վաճառող դավաճան: Նա պետք է վախենա պատմությունից, որը նրան դասելու է հող տվող մորթապաշտների շարքում: Պատմության դասագրքերում Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը դառնալու է հայոց ամոթի, կապիտուլյացիայի, դավաճանության հոմանիշ: Նա պետք է վախենա իր թոռներից, սերունդներից, որոնք ամաչելով իրենց պապու դավաճանությունից՝ հրաժարվելու են խարան ու նզովք դարձած Փաշինյան ազգանունից: Բոլորս մի օր հեռանալու ենք երկրային կյանքից, այդ թվում՝ Նիկոլը: Ու այստեղ բացահայտվում է նրա երկրորդ մեծ վախը: Երկնային կյանքում նրան սպասվում է իրական դատաստան, որովհետև դավաճանը ստիպված է պատասխան տալ Վազգենին ու Մոնթեին, Դուշմանին ու Թաթուլին, Պետոյին ու Գորգիսյանին: Նիկո՛լ, դու քո դավաճանությամբ այլևս նզովյալ ես դարձել հավիտյանս, հեռացիր, քո անիծյալ անունից մաքրիր մեր նվիրական հողն ու սուրբ հայրենիքը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան