Լենա Նազարյանի ասածը բացարձակ սուտ է. այո, նոյեմբերի 10-ին եղել եմ Կառավարության շենքում, բայց ժողովրդին հանդարտեցնելու նպատակով. Դավիթ Մանուկյան (տեսանյութ)
Արցախի հարցով հայտնի փաստաթղթի ստորագրման գիշերը եղել եմ Կառավարության շենքում: Ես արել եմ ամեն ինչ, որ ժողովուրդը հանդարտվի: Հորդորել եմ հանդարտվել, գույք չփչացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը:
«Այո, այդ գիշեր ես եղել եմ Կառավարության շենքում, քանի որ մոտ 100 մետր հեռավորության վրա եմ բնակվում և ձայները, մեր ժողովրդի ցասումը լսելով՝ չէի կարող անտարբեր տանը նստել: Գնացել եմ Կառավարություն, տեսել եմ հավաքված մոտ 20 հազարից ավելի ժողովրդի: Ես ամեն ինչ արել եմ հանդարտեցնելու համար, քանի որ ժողովուրդը շատ զայրացած էր, շատ մեծ վրդովմունք կար, և բոլորս հասկանում ենք՝ ինչու էր այդպես»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը պատգամավորները մասնակցել են Կառավարության և խորհրդարանի շենքեր ներխուժելուն, գույքի վնասմանը: Նմանատիպ հայտարարություն էր արել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Լենա Նազարյանի հնչեցրած տեղեկությունը բացարձակ սուտ է, այն չի համապատասխանում իրականությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութու




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան