ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԿՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԻ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Շուշիի մուտքի մոտ այլևս ադրբեջանական դրոշ է, ինչպես և վստահ էինք՝ արդեն հասցրել են պղծել Սուրբ Ղազանչեցոցը և, իհարկե, սպարապետի արձանը։ Վերջին հանգամանքը թեժ բանավեճի առարկա էր դարձել, ոմանք վիրավորում էին սպարապետի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյաններին։ Ոմանք կոչ էին անում այդ լուսանկարը չտարածել։ Առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է Մանվել Գրիգորյանը։ Շատերը կասկածում էին, թե նա կհուղարկավորվի Եռաբլուրում՝ հաշվի առնելով հայտնի քրեական գործը, նախկին հասարակական արձագանքը ու Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը։
Սակայն Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Հրապարակին» հայտնեց՝ Մանվել Գրիգորյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Գրիգորյանի հարազատները ցանկանում են նրան թաղել Վազգեն Սարգսյանի կողքին․ քանի որ գենարալը նախկինում միշտ ասել է՝ ինձ թաղեք Վազգենի կողքին։ Ինչը մեզ հետ զրույցում հաստատեց Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը։
Մեր այն հարցին էլ, թե ըստ որոշ տեղեկությունների՝ ՊՆ-ից իրեն ասել են, որ այնտեղ տեղ չկա, Նազիկ Ամիրյանն ասաց․«Մարդ եմ ուղարկել , նայել են՝ Սմբատ Այվազյանի և Սպարապետի գերեզմանների միջև կա տեղ» ։
Կհամաձայնե՞ն արդյոք հուղարկավորել Եռաբլուրի այլ վայրում, եթե այնուամենայնիվ, ՊՆ-ն մերժի։ Նազիկ Ամիրյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցին ի վիճակի չէ պատասխանել։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան