«Պատմությունը ոնց որ թե կրկնվում է՝ ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը, Վաղարշ ակ Հարությունյանը՝ ՊՆ նախարարի». Անդրանիկ Քոչարյան.Առավոտ
Այսօր ԱԺ պաշտպանության ւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցում էր գեներալ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը եւ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Դավիթ Տոնոյանի՝ ՊՆ նախարարի պաշտոնից ազատելուն: Նա պատասխանեց. «Պետք է չսպասեր, Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, ոչ թե սպասեր, որ իրեն հեռացնեն»:
Ինչ վերաբերում է այդ պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարն է եղել, նույն մեր այն սերնդակիցն է, որը 90-ականներից կերտում է մեր զինված ուժերի կառուցումը, մինչեւ այն պահը, երբ որ ինքը Վազգեն Սարգսյանի կողմից նշանակվեց նախարար, հետագայում ճակատագիրը փոխեց բոլորիս կյանքի ընթացքը: Այսօր պատմությունը ոնց որ թե կրկնվում է՝ ես զբաղեցնում եմ Վազգեն Սարգսյանի առաջին զբաղեցրած պաշտոնը՝ հանձնաժողովի նախագահ եւ Վաղարշակ Հարությունյանը զբաղեցնում է ՊՆ նախարարի պաշտոնը: Դա նշանակում է, որ մենք անելիք ունենք եւ կորուստների վերադարձը պետք է լինի առաջնահերթ»:
Առավոտ
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան