Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուրում
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուր պանթեոնում:
Նրա նխկին օգնական Մեսրոպ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 15։00-ին իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չմեկնաբանեց, թե ինչու է այդպես որոշվել:
Փոխարենը քաղաքագետ Էդգար Էլբակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։
Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով»:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...