Ոստիկանությունը բացահայտեց 19-ամյա երիտասարդի հասարակական հնչողություն ստացած սպանությունը
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչողություն։
Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում էր արել սոցկայքի իր էջում։
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվեց։
Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ և խոստովանեց, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։
Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն էր կատարել նրա հարազատի նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։
Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել էր երիտասարդին։
Հանցագործության գործիք որսորդական հրացանը հայտնաբերվել է։
Տղամարդը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և ժամանակից առաջ ընկնելով՝ սխալ եզրահանգումներ չանել, ինչը կարող է իրավիճակի սրման և ատելության մթնոլորտի պատճառ դառնալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...