Ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան. Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորած զինծառայողների մասին
Այս պահին անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ-ի մոտ ու խնդրում են պատասխան տալ իրենց հարցերին:
Այստեղ է նաև իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով հայտնեց, որ ժամը 16:30-ին հարազատներին պատասխան կտրվի կատարված ու կատարվելիք աշխատանքներին մասին. «Եկել է նոր նախարար: ՌԴ ղեկավարի հետ այս հարցերը քննարկվել են, ունենք այս հարցերի լուծումներին հրատապ հասնելու տարբերակներ, բայց նաև ունենք աննկարագրելի խոչընդոտներ:
Թշնամին լկտիացած է: 30 տարի առաջ այդպես չի եղել: Հիմա լկտիացած են, բայց ոչինչ, մենք մեր հաջորդ հաղթանակը պետք է կերտենք այս ճգնաժամը հաղթահարելուց հետո: Մենք դա անելու ենք»:
Հարցին՝ կարող են արդյո՞ք ծնողները մասնակցել որոնողական աշխատանքներին, Քոչարյանն ասաց, որ պետք չէ, դա մի հատ ջունգլի է. «Մի հատ էլ ծնողներին կորցնե՞նք: Դրանով պետք է զբաղվեն իրավասություն ունեցողները՝ Կարմիր Խաչը, ՌԴ ստորաբաժանումները, մեր ստորաբաժանումները, հումանիտար միջազգային կառույցները: Դա բարդ խնդիր է, կլուծենք»:
Ծնողներից մեկը հարցրեց՝ ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ զինվորների մի մասն անցել են Իրանի սահմանը, իբր կա 200 գերի:
«Ոչ թե գերի.. ողջ մնացած երեխաների մասին շատ հավաստի ինֆորմացիաներ կան: Նրանց հանելու խնդիրն այստեղ քննարկման խնդիր չէ: Եկեք սա չքննարկենք: Տա Աստված թեկուզ մեկ կյանք փրկենք»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանական...
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Ա...