Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել. ՊՆ ներկայացուցիչ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՊՆ-ի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատներն ու պահանջում են պատասխանել իրենց հարցերին: Քաղաքացիներին ասել են, որ ժամը 16:30-ին հայտարարություն կարվի:
Ծնողներին հայտնեցին, որ հատուկ ստեղծված հանձնաժողովը նոյեմբերի 12-ից սկսած տվյալներ է տրամադրում ԿԽՄԿ-ին, Ռուսաստանին. «Մերոնք գտնվում են առաջնագծում: Ձևավորել ենք ձևաչափ, հակառակորդը կարողացել է որոշ հատվածներում.. շատ բան չեմ կարող ասել:
Այս պահի դրությամբ ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել: Ծնողները տեղյակ են: Այս դրությամբ մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են: Հանձնաժողովը, որն աշխատում է, շարունակելու է աշխատել: Մենք բոլոր տվյալներն արագ տրամադրում ենք համապատասխան մարմիններին»:
Հայտարարություն անողն ասաց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է ավելի ընդլայնված հանձնաժողով, որն ավելացնելու է ներուժ. «Ընդգրկվելու են այն կառույցները, որտեղ հարցը բարձրացվել է: Ուզում եմ տեղեկացնել, որ գործընթացը 24 ժամ շարունակվում է»:
Ծնողները չեն հավատում, որ իրոք անհետ կորած զինվորներ են գտնվել, խնդրում են, որ իրենց ապացույցներ ներկայացնեն:
Հավաքվածներին չի բավարարում ստացած պատասխանը, նրանք դեռ չեն հեռանում: Իրենց պետք են կոնկրետ պատասխաններ իրենց հարցերին, որոնք վերաբերում են իրենց որդիների գտնվելու վայրին:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...