ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում է ընտրել ռուսական էլիտան՝ որպես վարչապետի թեկնածու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:
Եվ, ըստ մեր տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան եւ Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին:
Ավելին, մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին եւ նաեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը:
Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Ավելին այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...