Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը
Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած՝ Վրեժ Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանն ասաց, որ Վրեժը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 30-ին, ծառայել է Մատաղիսում.
«Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ»,- ասել էր Վրեժը: Մայրը պատմում է, որ Վրեժն այնքան լավ էր ծառայել, որ հրամանատարները նրան ուղարկել էին ռազմական ուսումնական զորամասում վերապատրաստման. «Սերժանտի կոչումով ու շնորհակալագրով վերադարձել էր Մատաղիս: Որոշել էր՝ այդ կոչումով Պոլիտեխնիկական համալսարանում սովորել»,-պատմում է մայրը:
Վրեժն ընտանիքի 6 երեխաներից ավագն էր: Մայրն ասում է, որ աշխատում ու իր քույր-եղբայրներին հոր նման պահում էր, պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրը, զանգել էր եղբորն ու ասել, որ պատերազմ է սկսվել, որ երեխաներին լավ նայի: Դրանից հետո ընտանիքի անդամները լուր չեն ունեցել Վրեժից:
«Որ զանգեցի հրամանատարին Վրեժիցս լուր իմանամ, հրամանատարն ասաց, որ հերոս տղա եմ ունեցել, միայնակ մարտի է բռնվել և մոտ 25 թուրք զինյալ է ոչնչացրել, 2 տանկ է խփել, դուք հերոս եք ծնել: Վերջում էլ ասաց՝ կներեք մեզ: Վրեժս այդպես էլ չվերադարձավ, որ իր նպատակներն իրագործեր: Շատ նպատակներ ուներ»,- ասաց Վրեժի մայրը:
Վրեժ Ավետիսյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...