Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանին. մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ (տեսանյութեր)
Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:
Արդեն հայտնել էինք, որ հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին:
«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ անձնակազմը շրջանից հեռացել է, նախքան պայթյունների կազմակերպումը: Զինվորական կառույցների ոչնչացմանը հետևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները:
Նախապես շրջանը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով ժամկետը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 25։ Աղդամի շրջանը Ադրբեջանին է հանձնվել նոյեմբերի 20-ին, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հանձնվի Լաչինի շրջանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...