Արա Աբրահամյանը կլոր սեղան է անցկացրել Հայաստանում, Արցախում և սփյուռքում իրավիճակի վերաբերյալ
Նոյեմբերի 24-ին Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Հայաստանում, Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին, հաշմանդամներին և փախստականներին աջակցությունը, Պանդեմիայի հետևանքների մեղմացումը, Հայաստանի, միջազգային ոլորտում արտաքին քաղաքական հստակ առաջնահերթությունների արձանագրմամբ,լիարժեք գործունեության վերականգնումը:
Կլոր սեղանին մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներ, ճանաչված զորահրամանատարներ, դիվանագետներ, ստեղծված իրավիճակով մտահոգ քաղաքացիներ:
Իր ելույթում Արա Աբրահամայանը նշեց, որ թեև մարտական գործողությունները կանգնեցված են ստորագրված եռակողմ հայտարարությամբ, բայց պատերազմը դեռ չի ավարտվել՝ նոր, ավելի վտանգավոր և բախտորոշ փուլ է մտել:
Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ, չնայած առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող քաոսին, հարկավոր է միավորել առկա հայրենամետ, մտավոր և գործարար ներուժը, որը միշտ եղել է և այսօր էլ կա և վիճակի է համադրել առկա բոլոր առաջարկները, ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, դրա փուլային իրականացման ծրագրով:
Հանդիպման մասնակիցները Հայաստանի ապագան կապում են Հայաստանի և Արցախի բացառապես էվոլյուցիոն և առաջընթաց զարգացմամբ:
Այդուհանդերձ ակնհայտ է, որ ներկա վիճակից դուրս գալու ստանդարտ լուծումներ չկան: Դրանք պահանջում են Արցախի և Հայաստանի ետպատերազմյան կարգավորման, հումանիտար գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի, ներքին և արտաքին քաղաքական հարցերի անհապաղ փաթեթային լուծումներ՝ համազգային միասնականությամբ և սփյուռքի ներուժի օգտագործմամբ:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և սահմանադրական ճանապարհով ընտրվի նոր վարչապետ և կոմպետենտ կառավարություն: Ճգնաժամային հատվածում կառավարությունը կարող է ղեկավարել բացառապես այն առաջնորդը, ով ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլև կներկայացնի դրա յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետները (հնարավոր ձախողման դեպքում պատասխանատվություն կրելով), այլև, որ հարկապես կարևոր է, իրագործման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:
Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է պատրաստի նոր խորհրդարանական ընտրություններ: Այսուհետ հասարակություն մեջ տեղ չի ունենալու ատելությունն ու փոխադարձ անվստահությունը, սևի ու սպիտակի կործանարար բաժանումը: Հասարակությունը ցանկանում է բանիմաց և հայրենասեր առաջնորդ ունենալ, ով երկրի ներսում և նրա սահմաններից դուրս մեծ հեղինակություն է վայելում, զերծ է կուսակցական և կլանային շահերից, ով անցած ճանապարհ ունի: Մենք պարտվել ենք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Հաշվի առնելով վերջին տասնամյակների դասերն ու ճիշտ եզրակացությունները, հատկապես արցախյան վերջին պատերազմի առանձնահատկությունները, համախմբվելով ազգային առաջնորդի և կառավարության պոզիտիվ օրակարգի շուրջ և համադրելով իրական գործերն ու գործողությունները՝ մենք վստահ ենք, որ կարող ենք վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ մեր հավատը և վերածնել մեր հայրենիքը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...