Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները, հղում կատարելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակել ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

«Նկատի ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող հետապնդումը որևէ իրավական հիմք չունի և, ըստ էության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ազգային ատելության շարժառիթներով իրականացվող պատերազմական գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ՀՀ գլխավոր դատախազությունը դրանց մասին հայտնի դառնալուց հետո դիմել է ապօրինի հետախուզման դեմ ուղղված  կանխարգելիչ քայլերի: Մասնավորապես՝ նշվածի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ համատեղ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) գլխավոր քարտուղարությանը իրազեկել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու շրջանակներում տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով վարձկանների հավաքագրման և ռազմական գործողություններում նրանց օգտագործելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով ռազմական հանցագործությունների կատարման, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազամթիվ զինծառայողների և քաղաքացիական անձանց ապօրինաբար կյանքից զրկելու, մեծ ծավալի զինատեսակներով դիտավորությամբ քաղաքացիական, հումանիտար և մշակութային ենթակառուցվածքները, գույքը ոչնչացնելու կամ վնասելու բազում դեպքերի վերաբերյալ ստացված փաստական տվյալների և ապացուցյների, դրանց կապակցությամբ իրականացվող քննության մասին»,- hայտնում է ՀՀ դատախազությունը:

Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին:

ՀՀ դատախազությունը հետևողական կերպով հետամուտ է եղել նաև նույն հիմնավորմամբ այլ հետախուզական ուղիներն օգտագործելու Ադրբեջանի փորձերը կասեցնելու ուղղությամբ։ Նկատի ունենալով, որ նշված աշխատանքը և գործընթացը բնույթով իր մեջ կոնֆիդենցիալության էական բաղադրիչ է պարունակում, այլ մանրամասներ հաղորդել հնարավոր և նպատակահարմար չէ:   

Դեռևս 2017 թվականից օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ՀՀ դատախազությունը հետամուտ է եղել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հարցումների կապակցությամբ  հետևողական քայլեր ձեռնարկելու հարցում, որոնք գործնականոըւմ տվել են իրենց էական դրական արդյունքները։

Օրինակ, ինչպես Արցախ այցելած, այնպես էլ այնտեղ գործունեություն ծավալող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:

ավելին