Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Եթե Փաշինյանը ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է առնվազն մանդատ տա այլոց. Արսեն Խառատյան

Իլհամ Ալիեւը շարունակում է ահաբեկչական հանցագործություններ իրականացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ինչ անում է պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետեւանքով իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ ոչ այլ ինչ է քան ադրբեջանական Աբու Ղրեյբ ու Գուանտանամո: Միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներով շարունակվող պատերազմական հանցագործություններն այլեւս միայն Ալիեւի ու Ադրբեջանի ժողովրդի պատասխանատվությունը չէ: Անգործության ու լռության համար պատասխանատու է ողջ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը, առաջին հերթին` այս հայտարարությունը բանակցած երրորդ պետությունը` Ռուսաստանը:

Այս պահին, Հայաստանի Հանրապետության, հատկապես արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիրը Ադրբեջանի ահաբեկչական ձեռքերում հայտնված ՀՀ քաղաքացի ռազմագերիների ժամ առաջ վերադարձն է, զոհվածների դիակների փոխանակումն ու անհետ կորածների վերաբերյալ հստակեցումներ մտցնելը:

Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական առաքելությունները, հատկապես միջազգային կառույցներում մեր դեսպանները, խորհրդարանական դիվանագիտությունը, որեւէ ամբիոն չպետք է բաց թողնեն խնդիրը բարձրաձայնելու ու Ալիեւյան ահաբեկչական ռեժիմի իրական դեմքը ցույց տալու հարցում: Զուգահեռաբար, ներգրավելով սփյուռքի մեր կառույցները, Ադրբեջան պետությունն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում, 21-րդ դարում միջազգային մարդասիրական իրավունքի սահմռկեցուցիչ խախտումների ու պետական ահաբեկչության համար:

Այո՛, այս պատերազմը չի ավարտվել, եւ, եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»:

ավելին