Բարով չեն վայելելու․ Ֆիզուլիում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա, իսկ Ղարաբաղը ականներից մաքրելու համար ավելի քան 15 տարի կպահանջվի
Ավելի քան 15 տարի կպահանջվի Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ ականազերծելու և պայթուցիկներից մաքրելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:
«Ես 20 տարի է, ինչ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Իմ հաշվարկներով` ամեն ինչ գտնելու, ականներ մաքրելու և Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: Դրանք կորոնենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղեր կգնանք: Շատ աշխատանք կա», - նշել է Մեսրոպյանը:
Նրա խոսքով, հայտնաբերվածների մեջ առավել վտանգավոր են տանկային ու հրետանային արկերը, ձեռքի նռնակները, կասետային ռումբերը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել է 4 ադրբեջանցի: Նրանք գտնվել են Toyota մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Ավելի վաղ, սակայն, նույն աղբյուրը տեղեկացրել էր 5 զոհի մասին: Ըստ գործակալության, դատախազները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...