Լոս Անջելեսում COVID-19-ի պատճառով տնային մեկուսացում են սահմանել բոլոր բնակիչների համար
Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է որոշման մեջ, որտեղ նաև թվարկվում են հրահանգից բազմաթիվ բացառությունները: Ինչպես հաղորդվում Է փաստաթղթում, որը հրապարակված Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիի կայքում, «քաղաքն այժմ մոտ Է կործանարար բեկումնային պահին», որից հետո հոսպիտալացված անձանց քանակը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությանը:
«COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը մեր քաղաքում նշանակում են, որ մենք պետք Է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումներից մի քանիսը, որոնք սահմանվել Էին գարնանը»,-ասվում Է որոշման մեջ:
Քաղաքագլխի հրահանգով, որոշումը, որն ավելի վաղ սահմանվել Էր ամռանը, ժամանակավորապես փոխարինվում Է այլ կարգադրությամբ, ինչն «անհրաժեշտ Է Լոս Անջելեսի կյանքի և ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ Է մտնում անհապաղ կարգով:
«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,-ասվում Է հրամանագրում: Անօթևաններին իշխանությունները պետք Է ժամանակավոր ապաստան տրամադրեն:
Բնակության վայրից հեռանալ կարելի Է միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն, բոլոր ձեռնարկություններն ու ընկերությունները, որոնք պահանջում են աշխատակիցների անձնական ներկայություն և որոնց չեն վերաբերում բացառությունները, պետք Է կասեցնեն իրենց գործունեությունը:
Սակայն հրամանագիրը նախատեսում Է բացառությունների ընդարձակ ցուցակ: Մասնավորապես, աշխատանքը կշարունակեն բուժհաստատությունները, պարենային խանութները, լցակայանները, ավտոարհեստանոցները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ:
Քաղաքացիներն իրավունք ունեն դրանց ծառայություններից օգտվել անհրաժեշտության և համաճարակաբանական միջոցառումների պահպանման համեմատ: Ինչպես նշվում Է, որոշման կանոնների խախտումը կարող Է հանգեցնել տուգանքի և նույնիսկ բանտարկության:
Առավել մանրամասն՝ այստեղ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)