Գեղարքունիքի մարզում ադրբեջանցիների են նկատել
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների․ տեղեկացնում է Aysor.am-ը։
«Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ից 05։30-ի սահմաններում, քնած էի, մայրիկս ձայն տվեց, ասաց «հլը արի, մարդ են երևում», պատուհանից նայել եմ, հինգ հոգի հենց մեր տան հետևը, մեր տունը հենց բլուրի տակն է, բլուրի վրայով բարձրացան, գնացին դեպի Քարվաճառի կողմ, հիմա կոնկրետ մեր տնից մոտ 5-ից 6 կիլոմետր է հեռավորությունը թուրքերի», - Aysor.am-ին ասաց Կութ գյուղի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:
Նա ասաց, թե գյուղն անտերության է մատնված, խնդրել են հարցը հասցնել վարչապետին։
«Քնում ենք ահն ու վախը սրտներումս, չգիտենք ամեն րոպե ինչ կարող է լինել, հիմա ասել ենք, գոնե, մեզ զենք տրամադրեն, մենք մեր գյուղացիներով մեր գյուղը կարողանանք պահենք», - ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, թե տեղյակ չէ՝ Սոթքի հանքի՞ց են «թուրքերն եկել, ֆռացել, գնացել», թե՞ Քարվաճառից։
«Մեր տնից ընդամենը 150-200 մետրի վրա իրենց գերեզմաններն է, նույնիսկ, եկել են իրենց գերեզմանները, հետ են գնացել, թուրքի գնդապետն եկել է գերեզման, նորից հետ է գնացել, չգիտեմ ոնց է եկել-հասել իր հորն ու մոր գերեզմանին», - մանրամասնեց նա։
Նա ասաց, թե հինգ հոգանոց խմբին տեսել է պատուհանից, դուռը բացել է, առանց լույսը միացնելու, հետևել է, թե ոնց են կողքերը նայելով բարձրացել, սարն անցել ու գնացել դեպի Քարվաճառի կողմ։
«Հիմա չգիտեմ՝ գնացին Քարվաճա՞ռ, թե՞ Սոթքի ոսկու հանք», - ասաց Կութի բնակիչը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն