Արցախյան պատերազմում մենք ունեցանք 4 Ազգային հերոսներ. Ովքեր են նրանք ու ինչ պարգևներ հանձնվեցին մյուսներին
Analitik.am-ը ՀՀ նախագահականից հետաքրքրվել է, թե ովքեր են «Ազգային հերոսի» կոչում ստացել Արցախյան պատերազմի (սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) ընթացքում և/կամ դրան մասնակցելու համար: Մենք նաև հետաքրքվել ենք, թե ինչ պարգևներ են հանձնվել նույն պատերազմի ժամանակ և/կամ դրան մասնակցելու համար:
Մեր հարցման պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև
«Հայտնում ենք՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության, արիության և անմնացորդ նվիրումի համար Հայրենիքի շքանշանի է արժանացել 4 զինծառայող՝ գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը /հետմահու/, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը:
Վերոնշյալ ժամանակահատվածում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով պարգևատրվել են նաև ընդհանուր թվով 846 զինծառայողներ, որոնցից՝ 31-ը՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 30-ը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, 5-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով, 30-ը՝ Արիության, 718-ը՝ Մարտական ծառայության, 7-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և 25-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով»:
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)