Դիմակները 45%-ով նվազեցնում են COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը
Moscow24.site-ը գրում է.
Գերմանական հետազոտությունը պարզել է, որ կրելուց մոտ 20 օր անց, դիմակները կարող են 45%-ով նվազեցնել Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Proceedings of the National Academy of Sciences» (PNAS) գիտական թերթում: Նյութը վերցրել ենք Forbes.com կայքից:
«PNAS»-ի հետազոտությունը ցույց է տվել, որ դիմակները պարտադիր կերպով կրելուց 20 օր անց, Covid-19-ով վարակման նոր դեպքերի թիվը կարող է իջնել 15-75%-ով՝ կախված տարածաշրջանից: Նոր դեպքերի թվի նվազում է դիտվել հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց մոտ:
Հետազոտողները նշել են, որ արդյունքները կարող են փոխվել՝ կախված տարբեր երկրների կլիմայական պայմաններից և տեղական կանոնակարգերից: Նրանք ավելացրել են, որ Գերմանիայում թեստերի անցկացման կանոնները միանման են, ուստի չեն ազդում թեստավորման տարբերությունների վրա: Նրանք նաև չեն ուսումնասիրել օգտագործվող դիմակների տեսակները:
ԱՀԿ-ն նույնպես թարմացրել է դիմակների օգտագործման վերաբերյալ ուղեցույցները: Այն մարդկանց խորհուրդ է տալիս դիմակ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում:
«Ուրիշների հետ նույն փակ տարածքում գտնվելու դեպքում մարդկանց խորհուրդ է տրվում դիմակ կրել, եթե օդափոխությունը բավարար չի գնահատվել: Տանը մարդիկ պետք է դիմակ կրեն, երբ հյուրեր են ունենում և չեն կարող հեռավորություն պահպանել, կամ երբ բավարար օդափոխություն չկա», - նշել է ԱՀԿ-ն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանական...
ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան