Շղթայական ավտովթար Գյումրիում․ բախվել է 7 մեքենա․ կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 6-ին, ժամը 21։56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9ա շենքի մոտակայքում բախվել են «Infiniti» (վարորդ` Նիկոլայ Խ․, ծնված 1985 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Սերյոժա Գ․, ծնված 1998 թ.) և «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանված «Nissan Teana» (վարորդ՝ Հրաչ Ո․, ծնված 1973 թ.), «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1996 թ.), «Mercedes-Benz C» (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Գուրգեն Բ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Արմեն Բ․-ն (ծնված 1998 թ.) և «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ․-ի և Արմեն Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ․-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն