Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Արթուր Վանեցյան. Փաշինյանն օր առաջ հեռանալու որոշում պետք է կայացնի, հակառակ դեպքում կունենանք անվտանգության ու տնտեսական նոր խնդիրներ

«Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնել չի կարողանում։ Նա պետական գործչի ունակություններ չունի։  Ակնհայտ է, որ Նիկոլը գնալու է։ Բայց եթե նա հեռանալու որոշումը կայացներ տասն օր առաջ, ապա մենք այսօր չէինք ունենա Վարդենիսով սահմանամերձ գոտի, Հայաստանի անվտանգությունը վտանգված չէր լինի»,-«Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, եթե Փաշինյանը հեռանար ավելի շուտ, Դադիվանքը չէր լինի ադրբեջանցիների վերահսկողության ներքո, գերեվարված զինվորները վերադարձած կլինեին Հայաստան։

«Եթե տասն օր էլ նա հրաժարական չտվեց, ապա տնտեսությունն է խնդիրներ ունենալու։ Ես անցած հանրահավաքում ասացի, որ Նիկոլ Փաշինյանի՝ օր ավել իշխանության մնալու դեպքում տնտեսությունը չի ստանում եկամուտներ, ինչի հետևանքով մեր քաղաքացին աղքատանում է։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, օր ավել մնալով իշխանության, գողանում է և աղքատացնում է մեր քաղաքացիներին։ Նա պետք է կայացնի որոշում։ Եթե կայացներ տասն օր առաջ, երկիրը կունենար այլ ընթացք, եթե կայացնի հիմա, կունենա այլ ընթացք։ Եթե նա նման որոշում կայացնի յոթ օր հետո, դուք հարցնում եք, ի՞նչ է լինելու իր հետ, ես չգիտեմ, ինչ կլինի։ Ես ասում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունենա ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։ Բայց նա կառչած մնալով իր աթոռին՝ մի օր կանգնելու է մեծ խնդրի առաջ։ Եկեք փաստենք, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կայացնել որոշումներ, ինչի արդյունքում մենք ունենք, այս ծանր իրավիճակը մեր երկրում»,-ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նա հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ստանալով իրավիճակի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ԳՇ զեկուցումը՝ պատերազմը շուտ կանգնեցնելու մասին, նման որոշում չի կայացրել։

«Եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կայացներ որոշում, ապա մենք կունենայինք կորցրած քիչ տարածքներ, քիչ զոհեր, քիչ թե շատ նորմալ երկիր։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ասաց իր հարցազրույցում, հոկտեմբերի 19-20-ին առաջարկվել է լուծում, Նիկոլ Փաշինյանը էլի չի կայացրել որոշում։ Դրա հետևանքով մենք ունեցանք էլի զոհեր, կորցրած տարածքներ, նութական կորուստներ, քայքայված երկիր։ Որոշումներ չկայացվեցին նաև հրադադարի պայմանավորվածություններից հետո, մինչև եկանք-հասանք էս խայտառակ վիճակին»,-նշեց նա։

Վանեցյանի խոսքով, պատերազմի նման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ բարոյական, ոչ իրավական, ոչ էլ այլ հիմքով պաշտոնավարելու իրավունք չունի։

«Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը չեն կարող ունենալ պարտված առաջնորդ»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Հրապարկումում մեջբերված հատվածը՝ 37-րդ րոպեից։