Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը Land Rover-ով մխրճվել է ЗИЛ-ի հետնամասին․ կան զոհեր և վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ 36-ամյա Արման Հարությունյանը իր վարած Land Rover մակնիշի 71 LQ 077 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Շահեն Գևորգյանի վարած ЗИЛ 4502 մակնիշի 769 AD 61 համարանիշի բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Land Rover-ի վարորդ Ա․ Հարությունյանը և նրա ուղևորուհին, ում տվյալները պարզվում են, տեղում մահացել են։ Իսկ ЗИЛ-ի վարորդ Շ․ Գևորգյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 64-ամյա Արարատ Մանուչարյանը և 57-ամյա Մովսես Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Անտոնյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Անտոնյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ուղևորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածները աշխատում են «Ծովագյուղի ՃՇՇ» Ճանշին ՍՊԸ-ում և կատարելիս են եղել ճանապարի մշակման աշխատանքներ, ЗИЛ-ի բեռնախցիկից բահերով ճանապարհին աղ ու ավազ լցնելիս են եղել։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մանրամասն՝ այստեղ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն