Ռուսական Սու-30 կործանիչը Սև ծովի երկնքում ամերիկյան և ֆրանսիական հետախուզական ինքնաթիռներ է «որսացել»
Ռուսաստանի պաշտպանության մոնիթորինգի ազգային կենտրոնը հայտնել է, որ ռուսական Սու-30 կործանիչը Սև ծովի օդային տարածքում ամերիկյան և ֆրանսիական հետախուզական ինքնաթիռներն է «որսացել» և նրանց ուղեկցել ռուսական սահմանից հեռու, գրում է AMN News-ը։
Կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին ռուսական ռադարները Սև ծովի օդային տարածքում հայտնաբերել են ՌԴ-ի սահմաններին մոտեցող օդային թիրախներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օդային թիրախները հայտնաբերելու և պետական սահմանների խախտումները կանխելու համար հարավային ռազմական շրջան է մեկնել Սու-30 կործանիչը, իսկ Ռուսական կործանիչի անձնակազմը հայտնաբերել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզական ինքնաթիռներ։
Ռուսաստանի պաշտպանության մոնիթորինգի ազգային կենտրոնն այլ մանրամասներ չի հրապարակել։
Ամերիկյան և ֆրանսիական ռազմաօդային ուժերը չեն մեկնաբանել հաղորդագրությունը։
Մանրամասն՝ այստեղ:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն