«Ferrari»-ի գործադիր տնօրենը պաշտոնաթող է եղել
Իտալական «Ferrari» ընկերությունը հայտարարել է գործադիր տնօրեն Լուիս Կամիլլերիի անհապաղ հրաժարականի մասին: Կամիլլերին այդ որոշումը կայացրել է «անձնական պատճառներով»: Նյութը վերցրել ենք motor.ru կայքից:
«Ferrari»-ի պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ Լուիս Կամիլլերին, ով ընդամենը 2,5 տարի առաջ՝ 2018 թվականին, դարձել էր իտալական ապրանքանիշի գործադիր տնօրենը, «անձնական պատճառներով» հեռանալու որոշում է կայացրել: Նա միաժամանակ թողնում է «Philip Morris» ծխախոտային ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
«Ferrari»-ն տնօրենի պաշտոնաթողության կոնկրետ պատճառներ չի նշել, սակայն իտալական մամուլը պնդում է, որ 65-ամյա Կամիլլերին վարակվել է COVID-19-ով և վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերականգնումը տանը շարունակելու համար:
Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի ապրանքանիշի տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Ջոն Էլկանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն