Ադրբեջանը հայտարարել է 4 զոհի մասին ու խոստովանել, որ ինքն է սկսել երեկվա հարձակումը
Բաքուն հաստատել է Հադրութի տարածաշրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ ունեցած 4 զոհի և 2 վիրավորի մասին՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակել է RIA-ն, ասվում է, իբրև թե հրադադարի ռեժիմ հայտարարելուց հետո Հադրութի շրջանի անտառային հատվածներում դեռևս մնացել են հայկական զինված խմբավորումներ: Ռուս խաղաղապահները նրանց բարձրախոսներով հորդորել են դուրս գալ տարածքից, սակայն նրանք ընդդիմացել են և հարձակվել ադրբեջանական ուժերի վրա:
Այսպես, 2020 թավականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ 3 զինծառայողներ սպանվել են Ցոր գյուղի տարածքում, երկուսը՝ վիրավորվել: Դեկտեմբերի 8-ին էլ Հադրութի մոտակայքում զոհվել է մեկ զինծառայող, ծանր վիրավորվել է Azercell-ի՝ կապի միջոցներ տեղադրող աշխատակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն ստիպված է եղել այս տարածքում իրականացնել հակաահաբեկչական գործողություն»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հարձակում է գործել Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած 2 գյուղերի՝ Հին Թաղերի ու Խծաբերդի վրա: Հին Թաղերն արդեն գրավված է, Խծաբերդում այժմ գտնվում են մի կողմից խաղաղապահներն ու հայկական ուժերը, մյուս կողմից՝ ադրբեջանական ուժերը:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն