Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. ահա վիտամինի պակասի 14 նախանշանները
Փաստ է, որ 40-60 տարեկան կանանց 4%-ը ունի վիտամին B12-ի պակաս ու ամեն կերպ նշանակություն չեն տալիս դրա նախանշաններին: Եթե ցանկություն ունեք ունենալու գեղեցիկ մազեր, ամուր նյարդային համակարգ և առողջ մաշկ,ապա մեր այս հոդվածն օգտակար կլինի Ձեզ համար:
Շատ հաճախ կյանքի զբաղվածության թոհուբոհում մենք չենք տեսնում մեր օրգանիզմի տագնապային ազդակները՝ վերագրելով դրանք հոգնածությանն ու սթրեսին, բայց պարզվում է, որ 40-ն անց կանանց մոտ դրա պատճառը հենց վիտամին B-ի պակասն է: Ուզում ենք ներկայացնել այն 14 ահազանգերը, որոնք այդ դեպքում օրգանիզմը ուղարկում է մեզ:
Գլխապտույտ ու կոորդինացիայի խախտում` Որպես կանոն, բոլոր այն կանայք, ովքեր բողոքում են գլխապտույտից, ունեն վիտամին B12-ի պակաս, իսկ արդյունքում առաջ է գալիս նաև կոորդինացիայի խախտում:
Վատառողջ մազեր և եղունգներ` Եթե մազերը դարձել են անփայլ, կոտրատվում են և թափվում, իսկ եղունգները բարակում ու կոտրվում են, ապա դա վիտամին B12-ի պակասի ևս մի ահազանգ է:
Մկանային թուլություն` Վիտամինի պակասը բերում է ոչ միայն հոգնածության, այլ ընդհանուր մկանային թուլության, քանի որ ցիանոկոբալամինն ազդում է նյարդային համակարգի վրա:
Շնչարգելություն` Այս վիտամինի պակասի հետևանքով արյան մեջ պակասում է հեմոգլոբինի քանակությունը, հետևաբար՝ նաև թթվածնի քանակությունը, որը ստիպում է թոքերին ծանրաբեռնված աշխատել: Դա էլ բերում է շնչարգելության:
Վիտամին B12-ի խիստ պակասը բերում է նաև տեսողության վատացման: Վնասվում են տեսողական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, որի հետևանքով պատկերը դառնում է երկակի, ոչ պարզ, աչքերի առաջ մանր կետեր են առաջանում: Կարող է նույնիսկ ժամանակավոր կուրություն ի հայտ գալ:
Անընդհատ հոգնածություն` Հեմոգլոբինի պակասի հետևանքով նաև առաջանում է թթվածնի պակաս: Մարդն անընդհատ քնել է ուզում:
Գունատություն` Վիտամին B12-ի պակասի դեպքում մաշկը դառնում է գունատ, աչքերի տակի մաշկը մգանում է: Բիլիռուբինի ազատ արձակվելու հետևանքով մաշկը ստանում է տհաճ գույն:
Հնարավոր է նաև վերջույթներում թմրածության զգացողություն, ինչպես նաև ցնցումեր:
Այս վիտամինի պակասի հետևանք կարող է լինել հիշողության վատացումը, մոռացկոտությունը:
Լեզուն դառնում է արտահայտիչ վառ կարմիր և կարծես լաքապատ ու փայլփլուն լինի:
Վիտամին B-ի պակասն օրգանիզմում առաջացնում է դեպրեսիոն վիճակ, մարդը դառնում է լացկան, նյարդային, դյուրագրգիռ ու անհանգիստ, քանի որ այն մասնակցում է երջանկության հորմոնների՝ սերոտոնինի և դոֆամինի արտադրմանը:
Դրա պակասը կարող է նաև վատ անդրադառնալ մարդու հոտառության վրա: Անեմիայի հետևանքով շատ սիրելի հոտերը կարող են չզգալ, դրա փոխարեն հաճույքով վայելեն ներկի ու նավթի տհաճ հոտերը:
Արյունաստեղծ համակարգի վատ աշխատանքի արդյունքում առաջանում է հաճախասրտություն, իջնում է արյան ճնշումը, և առաջ են գալիս մի շարք սրտանոթային հիվանդություններ:
Այս վիտամինի պակասից կարող է նաև բարձրանալ մարմնի ջերմաստիճանը մինչև 37,2-37,5 աստիճան: Նույնիսկ եթե օրգանիզմում կա բորբոքային պրոցես, վիտամին B12-ի ավել քանակությունը հաստատ չի վնասի:
Եթե դու նկատել եք այս սիմպտոմներից գոնե մեկը, անպայման դիմեք բժշկի:
Վիտամին B12-ով հարուստ են լյարդը, ծովային ջրիմուռները, տարբեր ձկնատեսակներ և տոֆու տեսակի պանիրը:
Ավելին՝ այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)