Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հասարակություն

Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սուր քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ արցախյան հակամարտության լուծման անկարողության պատճառով: Ալիևը Փարիզի և Վաշինգտոնի ներկայացուցիչներին ասել է, որ նրանց չի հրավիրել Բաքու, բայց դեմ չէ նրանց հետ հանդիպմանը: Ո՞վ է կանգնած Ալիևի կոշտ հայտարարությունների ետևում, և ինչու՞ չի Ադրբեջանը վախենում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացնելուց: Ալեքսեյ Նեչաևի հեղինակած հոդվածը վերցրել ենք vz.ru կայքից:

Վերը նշվածից բացի, Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը կարգավորել է շուրջ 30 տարի շարունակվող հակամարտությունը՝ դրան հասնելով ուժային ճանապարհով և քաղաքական միջոցներով: Նա շեշտել է, որ «Հայաստանը հարկադրված էր` ստորագրել կապիտուլյացիայի ակտը, Երևանն ինքնակամորեն երբեք չէր ստորագրի»:

- Նրանց մե՛նք ստիպեցինք, և ոչ՝ Մինսկի խումբը: Մե՛նք և նախագահ Պուտինը: Սա է իրականությունը: Եթե նախագահ Պուտինի միջամտությունը և ջանքերը չլինեին, այսօր, հնարավոր է, իրավիճակն այլ լիներ,- ասել է Ալիևը, - Փաշինյանն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Նա սխալ գործեց և ստացավ արժանի պատիժը: Նա արժանի է այս նվաստացմանը»:

Ի պատասխան՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշել են, որ հասկանում են՝ նոր իրավիճակ է ստեղծվել: Նրանք խոստացել են իրենց կառավարություններին տեղեկացնել Ալիևի դիրքորոշման մասին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Ալիևի հանդիպումն ուղեկցվել է Արցախում հրադադարի անսպասելի խախտումով. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել Արցախի հարավում՝ Նոր Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Այնուհետև Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են միջադեպը, իսկ Բաքուն հայտարարել է Արցախի անտառներում հարկադրված «հակաահաբեկչական գործողություններ» անցկացնելու մասին, ինչի արդյունքում չորս մարդ է զոհվել:

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովի կարծիքով, արևմտյան դիվանագետների հասցեին ուղղված՝ Ալիևի կոշտ տոնը և Արցախում ռազմական սրացման պատրաստությունը պայմանավորված են «հաղթողի գործոնով»:

- Հաղթողի դիրքից ցանկացած բանակցություն վարելը միշտ ավելի հեշտ է: Հետևաբար, Ալիևն իրեն կարող է թույլ տալ այն, ինչն իրեն չի կարող թույլ տալ Փաշինյանը», - համոզված է քաղաքագետը:

- Փարիզի և Վաշինգտոնի հանդեպ Ալիևի զայրույթը հասկանալի է: Վերջերս Ֆրանսիայի Սենատը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել, իսկ ԱՄՆ-ում դեռ ուժեղ են հայկական շահերը ներկայացնող և պաշտպանող խմբերը: Ալիևը Մինսկի խմբի այս անդամներին  անկանխակալ և օբյեկտիվ չի համարում: Այո, մի ժամանակ Բաքուն հույս ուներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կարգավորել հակամարտությունը, սակայն նրանց ջանքերն անարդյունավետ եղան: Բացառությունը Ռուսաստանն էր, որը դրա համար մշտապես ավելի շատ ջանք է գործադրել: Այստեղ կարող ենք հիշել ինչպես հակամարտության կարգավորման Կազանի բանաձևը, այնպես էլ Մադրիդյան սկզբունքները, որոնք մշակվել են Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ,- պարզաբանել է Կորտունովը:

- Պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի գործոնը: Հիմա, ինչպես գիտենք, Փարիզը և Վաշինգտոնը Անկարայի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ են գտնվում: Ավելին, այդ դժվարությունները վերաբերում են ոչ միայն Արցախի խնդիրներին, այլև թուրքերին ռուսական Ս-400 համակարգերի մատակարարմանը, տարանցման հարցերին, գազի արդյունահանմանը, անօրինական միգրացիաներին և կրոնին: Թվում է, իր համար ոչ մի սպառնալիք չտեսնելով, Ալիևն անհրաժեշտ է համարել համերաշխություն ցուցաբերել Էրդողանին, ով այժմ ակտիվորեն դիմակայում է Արևմուտքին,- նշել է քաղաքագետը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

ավելին