Ձերբակալվել է՝ տատի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
2020 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։04-ին, բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1935թ., որի մոտ ախտորոշվել է փակ զուգակցված գանգուղեղ-ողնաշար-ողնուղեղային վնասվածք:
Նույն օրը իրավապահներին է ներկայացել մի երիտասարդ՝ ծնված 1993թ., հայտնել, որ հանդիսանում է հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ թոռը, և որ ինքն է նրա դեմքի, գլխի, ինչպես նաև՝ մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ Տարեց կինը ճանաչվել է տուժող։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերջինս հայտնել է դեպքի հանգամանքները, առգրավվել են դեպքի պահին կասկածյալի և տուժողի հանգին եղած հագուստները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։
Երիտասարդը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն