Այս փաստը Հայաստանի գործող իշխանությունները բավականին ցավոտ են ընդունել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։
Վերջին օրերին Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, բողոքի ակցիաներից զատ, հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջ պարունակող հայտարարություններով:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս փաստը Հայաստանի գործող իշխանությունները բավականին ցավոտ են ընդունել։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 3-4 օրերի ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպաններին հատուկ հանձնարարական է տրվել, որպեսզի ջանքեր գործադրեն՝ կանխելու Փաշինյանի դեմ ուղղված այդ արշավները։
Մասնավորաբար, դեսպաններին հորդորվել է հանդիպել տեղի հայ համայնքի ղեկավարների, բիզնես շրջանակների հետ, համոզել նրանց։ Ի դեպ, մեր տեղեկություններով, որոշ երկրների դեսպաններ մտահոգություն են հայտնել, որ իրենց ազդեցությունը համայնքի վրա բավական փոքր է, սակայն իշխանությունները պնդել են, որ ամեն գնով հասնեն դրական արդյունքի, հակառակ դեպքում «տեղները կզիջեն այլոց»»
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն