Հայաստանը ՀՆԱ-ի ամենամեծ նվազումն է ունեցել ԵԱՏՄ երկրների շարքում. ԵՏՀ վիճակագրություն
Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844.5 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
Ըստ ԵՏՀ-ի նախնական գնահատման՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,4 %-ով (ծավալի ցուցանշ չի նշվել)։
Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսի ՀՆԱ-ն (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով։
Ղազախստանի և Ղրղզստանի դեպքում ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում ՀՆԱ-ի ծավալը 2020-ի առաջին ինն ամիսներին կազմել է 109 մլրդ 714,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 2,8%-ով, իսկ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 5 մլրդ 296 ԱՄՆ դոլար և 6% նվազում։
ԵՏՀ-ն Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալի ցուցանիշ չի նշել, սակայն հայտնում է, որ այն նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 3,5%-ով։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն