ՈՒշագրավ․ Ձմեռային զորակոչը կիրականացվի փետրվարից
2021 թվականի փետրվարին շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչ է իրականացվելու: Զորացրումն իրականացվելու է հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից: 2021 թվականի առաջին ձմեռային զորակոչն իրականացվելու է փետրվարին, սակայն օրը կհստակեցվի Կառավարության համապատասխան որոշումից հետո:
Հիշեցնենք, որ սովորաբար ձմեռային զորակոչը մեկնարկում էր հունվարից, այս տարի, կորոնավիրուսյան իրավիճակով պայմանավորված, զորակոչը պետք է մեկնարկեր դեկտեմբերին:
«Հետք»-ի հետաքրքրվել է նաև, թե արդյոք վիճակահանության համակարգում փոփոխություններ լինելու են, նախարարությունից հայտնել են, որ փոփոխություններ դեռևս պլանավորված չեն: ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ մասնակի զորահավաք է անցկացվում որոշակի ստրատեգիական ողղություններում առաջացած խնդիրները լուծելու նպատակով:
ՊՆ-ն զորակոչ և զորացրոմ իրականացնում է տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն