ԼԱՎ ԼՈՒՐ. 70-օրյա անհայտությունից հետո 6 զինվոր է վերադարձել. Անունները հայտնի են
Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության,
Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը
«Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրը ուղեկցած Արթուր Ավագյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու:
Ստորև հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները, որոնց մասին արդեն պատշաճ կերպով տեղեկացված են հարազատները.
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի
Հ. Գ.
Այս պահին մեկնում եմ նրանց դիմավորելու: Տեսանյութը՝ քիչ անց», - գրել է Հարությունյանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն