Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող աշխարհահռչակ գիտնականը սպանվել է Պետերբուրգում
Սանկտ Պետերբուրգում սպանված աշխարհահռչակ գիտնական Ալեքսանդր Կագանսկին վերջին ամիսներին Էդինբուրգում աշխատում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա: Այս մասին հաղորդել է «Невские новости» հրատարակությունը:
Տվյալների համաձայն՝ Կագանսկին Պետերբուրգ էր մեկնել Մեծ Բրիտանիայից, որտեղ աշխատում էր՝ որպես Էդինբուրգի համալսարանի սինթետիկ էպիգենետիկայի լաբորատորիայի վարիչ: Գիտնականը Պետերբուրգ էր մեկնել՝ ծնողների շիրիմներին այցի: Նա նաև հանդիպել է դասընկերոջ հետ, ում բնակարանում, հետաքննության համաձայն, նրանց միջև բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում գիտնականը սպանվել է:
Դեկտեմբերի 20-ին մի կին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ 14-րդ հարկի լուսամուտից կիսամերկ տղամարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը: Կագանսկու մարմնի վրա բռնության հետքեր են գտել: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն»):
45-ամյա Ալեքսանդր Կագանսկին աշխարհահռչակ կենսաբան էր: Նա զբաղվել է ուռուցքաբանությամբ, քաղցկեղային հետազոտություններով և եղել է Երկրի կենսաբազմազանության ուսումնասիրման և պահպանման միջազգային շարժման գաղափարական ոգեշնչողներից մեկը: Կագանսկին աշխատել է Պետերբուրգի, Վլադիվոստոկի, Վաշինգտոնի և Էդինբուրգի համալսարաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը