Բժիշկը հայտնել է կարմիր խավիարի մահացու վտանգի մասին
Ռուս բժիշկ-սննդաբան Ալեքսանդրա Նոևը հայտնել է կարմիր խավիարի մահացու վտանգի մասին և նշել սննդակարգում այդ մթերքի թույլատրելի քանակը: Այս մասին հաղորդել է NEWS.ru կայքը:
Կարմիր խավիարում չափազանց շատ աղ է պարունակվում՝ 100 գրամ մթերքի համար մոտ 10 գրամ աղ: Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական 4,5 գրամից ավել աղ չօգտագործել: Բժշկի համաձայն՝ կարմիր խավիարում պարունակվող աղի մեծ քանակությունն ազդում է սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, հոդերի վրա, ինչպես նաև կարող է հանգեցնել հիպերտոնիայի և իմունիտետի նվազման:
Այս դելիկատեսը կարող է նաև լուրջ ալերգիկ ռեակցիա առաջացնել, այդ թվում՝ Կվինկեի այտուց և անաֆիլակտիկ շոկ:
Օրգանիզմի համար վտանգավոր է անորակ կամ ժամկետանց խավիարը: Այն բացասական ազդեցություն է թողնում երիկամների, լյարդի, նյարդային համակարգի վրա և կարող է բոտուլիզմ առաջացնել, որը հաճախ մահվան է հանգեցնում:
- Խորհուրդ եմ տալիս քիչ աղ դրած խավիար գնել, քանի որ որքան շատ աղ են ավելացնում մթերքին, այնքան մեծ է հավանականությունը, որ այն արդեն այնքան էլ թարմ չէ,- շեշտել է Նոևը:
Մասնագետը խորհուրդ է տալիս նրբախորտիկն օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ ավելի՝ մի քանի ճաշի գդալ: Այն օրերին, երբ կարմիր խավիար եք վայելում, խուսափեք այլ աղի մթերքներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը