Հեռացի՛ր, Նիկո՛լ, դու մերժված ես արժանապատիվ հայ ժողովրդի կողմից․ Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանին մերժում են Հայ Առաքելական եկեղեցին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նիկոլ Փաշինյանին մերժում են ԱԱԾ գեներալներ, ոստիկաններ, դատախազներ, քննիչներ, դատավորներ, բարձրաստիճան սպաներ։
Նիկոլ Փաշինյանին մերժում է մտավորականների մի անասելի մեծ խումբ:
Նիկոլ Փաշինյանին մերժում են քաղաքագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, մարզիկներ և, ինչպես ինքն է հաճախ ասում, «էլիտան»:
Նիկոլ Փաշինյանին մերժում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցություններ:
Այսպիսով` Նիկոլ Փաշինյանին մերժում է արժանապատիվ և հեռատես հայ ազգը:
Դու խոսք ես տվել հայ ժողովրդին, որ երբ քեզ մերժեն, կհեռանաս... Ո՞ւմ ես սպասում` ԼԳԲՏ համայնքի՞ն, Սորոսի՞ն, աղանդավորների՞ն, Արսինե Խանջյանի՞ն ու Սերժ Թանկյանի՞ն։ Նրա՞նք են միայն քեզ համար ժողովուրդը, նրա՞նց հավաքական խոսքն է քեզ համար կարևոր, թե՞ սյունեցու ու արցախցու, որոնց տնավեր դարձրեցիր:
Հեռացի՛ր, Նիկո՛լ, դու մերժված ես արժանապատիվ հայ ժողովրդի կողմից: Հեռացի՛ր, որպեսզի ժողովուրդն արտահերթ ընտրությունների միջոցով կարողանա ընտրել երկիրը սիրող ազգային ուժերի»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը