Բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանը նաև այլ գերիների կփոխանցի Հայաստանին. պատգամավորներ
Սոֆյա Հովսեփյանի տեղեկություններով` բացի 62 շիրակցի կամավորներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։
https://armeniasputnik.am/ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Խծաբերդից գերեվարված 62 զինծառայողները մոտ ապագայում կվերադառնան Հայաստան։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն իր գործընկեր, պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ նոր է վերադարձել Արցախից։
Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում հաստատվել է, որ անհետ կորած համարվող շիրակցի կամավորականներն իրականում գերեվարվել են, ողջ են ու առաջիկայում կվերադարձվեն Հայաստան։
Պատգամավորները խնդրեցին լրագրողներին կոնկրետ ժամկետներ չհարցնել` փոխանակման գործընթացին չվնասելու համար։
Հովսեփյանը նաև հայտնեց, որ բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանն առաջիկայում Հայաստանին կփոխանցի նաև այլ գերիների։
«Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք արդեն 62 գերիներին, ու նաև կա խոսք, որ այն մյուս գերիները, որոնք արդեն վաղուց են գտնվում այնտեղ, նույնպես կվերադառնան ՀՀ»,– ասաց նա։
Նազելի Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ գերիների վերադարձման գործընթացը թափանցիկ է, որևէ բան չի թաքցվում ու չի թաքցվելու նրանց ծնողներից։ Նրա խոսքով` ծնողներն իրենց միջնորդությամբ ևս հանդիպել են գեներալ Մուրադովի հետ, քանի որ նրանք ցանկանում էին անձամբ տեղեկություններ ստանալ իրենց որդիների մասին։
«Գերեվարված անձինք տեղափոխվել են Բաքու, և Ադրբեջանն այս պահին հաստատում է 62 անձի ներկայությունը։ Ես ուզում եմ մի նկատառում անել, որ ճշգրտված անուններ ու ցուցակներ չկան, որովհետև հանդիպմանը այդ ցուցակները հանձնվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,– ասաց Բաղդասարյանը` նշելով, որ համացանցում արդեն իսկ ինչ–որ ցուցակներ են ներկայացվում, այդ թվում` ադրբեջաներեն։ Պատգամավորը խնդրեց դրանց հարցում զուսպ լինել` իրականացվող գործընթացին չվնասելու համար։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը