Ինչու՞ են վտանգավոր մոծակները նախընտրում խայթել մարդկանց. Պատասխան, որը կարող է հազարավոր մարդկային կյանքեր փրկել
Աշխարհի ավելի քան 3000 տեսակի մոծակներից միայն մի փոքր մասն է ներառված մարդկային արյուն ծծողների շարքում: Իմանալը, թե ինչպես են նրանք մարդկանց տարբերակում և ընտրում՝ արյուն քաշելու համար, կարևոր է, քանի որ այդ մոծակները ոչ միայն քոր են առաջացնում, այլև կրում են այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են՝ զիկան, դենգեն, Արևմտյան Նեղոսի վիրուսը և մալարիան, որոնք կարող են մահացու լինել: Նյութը վերցրել ենք «CNN»-ից:
-Մոծակները հիմնականում զոհին ընտրում են՝ ըստ հոտի, - ասել է Նյու Ջերսիի Պրինսթոնի նյարդաբանության ինստիտուտի էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Քերոլին ՄաքԲրայդը, ում լաբորատորիան կենտրոնացած է Aedes aegypti տեսակի մարդկանց խայթող մոծակների վրա:
Միայն իգական սեռի մոծակներն են արյուն ծծում, քանի որ ձվադրման համար նրանց արյուն է պետք:
Տևական հետազոտությունների ընթացքում, ՄաքԲրայդի թիմի անդամ Ջեսիկա Զանգը շուրջ 40 տարբեր կենդանիների հոտի նմուշներ է հավաքել: Դրանցից մի քանիսը 16 մարդկային օրինակների հետ համեմատելիս հետաքրքիր բան է պարզվել. պարզ և հասարակ միացություն դեկանալը շատ է, հատկապես, մարդու մաշկում:
Սեփական բակում մոծակների խայթոցից խուսափելու համար, ՄաքԲրայդը խորհուրդ է տալիս օդափոխիչ կիրառել:
-Միացրեք, որ այն օդ փչի այնտեղ, որտեղ դուք նստած եք, խորովածի վրա կամ սեղանի տակ (եթե կծում են Ձեր ոտքերը), - ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ դա չի նշանակում, թե հոտը կցրվի, և մոծակներն ուղուց կշեղվեն: Պարզապես մոծակներն այնքան էլ «հրաշալի թռչողներ չեն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը