Դանակահարություն Գավառում. վիրավորը Նորատուսի գյուղապետի որդին է
Eրեկ՝ դեկտեմբերի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:
Մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Հ. Խաչատրյանին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը:
Աղբյուրիտեղեկություններով՝ վիրավոր Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ կասկածյալ Հ. Խաչատրյանը սովորում է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը