Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման Աբովյան
Հասարակություն

ՊՆ նախարարը նոր հրաման է ստորագրել

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը և աշխարհազորայինի հավաքագրման մասին պայմանագրի օրինակելի ձևը։ Հրամանն ուժի մեջ է մտնում հունվարի 4-ին։

ԿԱՐԳ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխարհազորայինների պատրաստության և կիրառման շրջանակներում աշխարհազորայիններին զենքի, դրա համար անհրաժեշտ ռազմամթերքի ամրակցման և պահպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով աշխարհազորային ստորաբաժանումների կազմավորման դեպքում անհրաժեշտ զենքը և ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ ԶՈՒ) կենտրոնական ենթակայության համապատասխան բազայից փոխանցվում (հատկացվում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կողմից ներկայացված հայտի հիման վրա և ԶՈՒ սպառազինության վարչության կողմից տրված ապրանքագրով, որը կազմվում է երեք օրինակից, մեկ օրինակը պահվում է ԶՈՒ սպառազինության վարչությունում, մեկ օրինակը՝ ԶՈՒ կենտրոնական ենթակայության բազայում, մեկ օրինակը՝ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումում:

3. Ոստիկանության տարածքային ստորաբաժանումից համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը ստանում է Ոստիկանության կողմից նախօրոք պատրաստված ապրանքագրով, որում նշվում է դրանց քանակները և համարները: Զենքը և ռազմամթերքը համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայր է տեղափոխվում համապատասխան մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ուժերով և միջոցներով` տեղափոխման ժամանակ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարը ստացված զենքը և ռազմամթերքն աշխարհազորայիններին ամրակցում է ամրակցման տեղեկագրով (Ձև 1): Ամրակցման տեղեկագրում գրառումները կատարվում են կապույտ թանաքով գրիչով, ընթեռնելի և առանց ջնջումների:

5. Զենքը և ռազմամթերքը ամրակցելուց հետո աշխարհազորային ստորաբաժանման ներսում դրանց շարժն իրականացվում է ստորաբաժանման զենքի ու ռազմամթերքի տրման գրքով (Ձև 2):

6. Աշխարհազորայինի կողմից զենքը և ռազմամթերքը ստանալուց հետո գտնվում է աշխարհազորայինի մոտ՝ պատրաստության ժամանակահատվածում, իսկ աշխարհազորայինների կիրառման դեպքում՝ դրա ողջ ժամանակահատվածում: Պատրաստությունից դուրս ժամանակահատվածում աշխարհազորայինին ամրակցված զենքը և ռազմամթերքը, դրանց պահպանման կանոնների համաձայն, պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:

 

7. Աշխարհազորայինների մոտ զենքը գտնվելու ժամանակ հրամանատարները պետք է ապահովեն աշխարհազորայինների կողմից զենքի կրման անվտանգության կանոնների պահպանումը, դրանք հասցնեն իրենց ենթականերին ու պահանջեն դրանց խստորեն կատարումը:

8. Զենքի ու ռազմամթերքի հետ վարվելիս արգելվում է.

1) առանց հրամանի զենքը պահել լիցքավորված վիճակում,

2) փամփուշտները կրել առանց տուփերի կամ պահեստատուփերի,

 

3) կատարել զենքի կամ փամփուշտների, նռնակների, արկերի, պայթուցիչների, նմանակիչ և այլ պայթուցիկ նյութերի քանդում,

4) զենքը և ռազմամթերքը փոխանցել այլ անձի:

9. Զենքի ու ռազմամթերքի առկայությունը, սարքին պահելը հանդիսանում է ստորաբաժանման մարտունակության կարևորագույն բաղադրիչը, իսկ դրանց հուսալի պահպանության իրականացումը՝ հրամանատարների պարտականությունը:

10. Զենքի ու ռազմամթերքի առկայության, սարքինության և պահպանության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով աշխարհազորային ստորաբաժանումների հրամանատարները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ ստուգել աշխարհազորայիններին ամրակցված զենքի և ռազմամթերքի առկայությունը, լրակազմությունն ու սարքինությունը, իսկ զորամասում զենքի և ռազմամթերքի առկայության համար պատասխանատու ավագ պետն ամիսը մեկ անգամ համապատասխան ստորաբաժանման հաշվառման տվյալները համեմատում (ստուգում) է Ոստիկանության տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների հետ: Համեմատման (ստուգման) արդյունքներով կազմվում է ակտ՝ երկու օրինակից, որի մեկ օրինակը ներկայացվում է աշխարհազորային շտաբ, մյուս օրինակը պահվում է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում:

11. Աշխարհազորայինի կողմից զենքի և ռազմամթերքի հետ հանձնումը կատարվում է ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ՝ ինչի վերաբերյալ աշխարհազորային ստորաբաժանումում վարվող զենքի ու ռազմամթերքի տրման գրքում կատարվում են համապատասխան գրառումներ:

12. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքը և ռազմամթերքը ստորաբաժանման հրամանատարի որոշմամբ կարող է ամրակցվել այլ աշխարհազորայինի՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն:

13. Աշխարհազորային ստորաբաժանումում հետ հանձնված զենքն ու ռազմամթերքը պետք է համապատասխան աշխարհազորային ստորաբաժանման տեղակայման վայրում մշտապես գտնվի պատասխանատու պաշտոնատար անձի հսկողության ներքո՝ մինչև Ոստիկանության տարածքային ստորաբաժանում հանձնելը:

14. Աշխարհազորային ստորաբաժանումում համապատասխան զենքի և ռազմամթերքի կարիքը վերանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարը զենքը և ռազմամթերքը՝ լրակազմով և մաքուր վիճակում, ապրանքագրով հետ է հանձնում Ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

15. Ոստիկանության տարածքային ստորաբաժանման կողմից հետ հանձնված զենքի և ռազմամթերքի հետ վերադարձը ԶՈՒ կենտրոնական ենթակայության համապատասխան բազա իրականացվում է ապրանքագրով՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջների համաձայն: Չվերադարձված զենքի և ռազմամթերքի վերաբերյալ կազմվում և ներկայացվում է տեղեկանք, որտեղ նշվում է զենքի համարը, ռազմամթերքի քանակը, այն աշխարհազորայինի տվյալները, ում ամրակցվել է այդ զենքը և ռազմամթերքը:

16. Զենքի և ռազմամթերքի ամեն մի կորստի դեպքում ստորաբաժանման հրամանատարը (կամ ստուգող ավագ պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց որոնման համար և անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարին ու գրավոր տեղեկացնել Ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը, ԶՈՒ սպառազինության վարչությանը և ռազմական ոստիկանությանը: