Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ...
«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մեկ Հայաստան կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.
1. Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով;
2. Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ;
3. Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև
4. Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:
Հաշվի առնելով վերը նշվածը, Մեկ Հայաստան կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։
Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը