Հայաստանին կտրամադրվեն Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ 90000 քառ. կմ ելքով դեպի Սև ծով
Ոչ-մի դեպքում չեղյալ չհայտարարել Սևրի պայմանագիրը, որը կնքվել է 1920 թվականին և անհապաղ կատարել պայմանագրի կետերը՝ Հայաստանին տրամադրելով Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90000 քառ. կմ ելքով դեպի Սև ծով։
Եթե այս գրառումը միլիոնից ավել մարդ տարածի դեռևս այս տիրույթով՝ պարզապես կաթվածահար կանենք ամբողջ աշխարհին՝ իր հիվանդ մտածելակերպի համար։
Ամերիկացի նախկին դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը Թվիթերի իր էջում գրել է, որ արժի սկսել նայել Սևրի պայմանագիրը վերականգնելու հարցը:
Հաղորդում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս» պարբերականը:
ԱՄՆ դիվանագետ Ֆերնանդեսի գրառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեսը կոչ արեց վերանայել Լոզանի 1923 թ.բանակցությունները, որը վերաբերում էր Հունաստանի և Թուրքիայի սահմաններին:

Ի պատասխան Թուրքիայի էներգետիկայի նախարարի այս հայտարարությանը, ԱՄՆ դիվանագետը հիշեցրեց, որ «Լոզանի պայմանագրի փոխարեն, անկասկած արժե նայել Սևրի պայմանագիրը»:
1920-ի Սեվրի պայմանագիրը, որը նախորդում էր Լոզանի պայմանագրին, Թուրքիայի համար արմատապես տարբեր սահմաններ ուներ:
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների միջև։
Պայմանագրի համաձայն Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքներին:
Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ստեղծվելու էր անկախ Քրդստան:
Թուրքիայում Սևրի պայմանագիրի մասին լսելը, իշխանությունների և պատմաբանների մոտ լուրջ հիվանդագին նnպաներ է առաջացնում և շատ Ամերիկյան և Եվրոպական դիվանագետներ այն անվանում են «Սևրի համախտանիշ»:
Եվ իզուր չէ , որ ԱՄՆ նախկին դիվանագետ՝ Ալբերտո Միգել Ֆերնանդեսի թվիթը Անկարայում սկսել է վախի մթնլորդ ստեղծել:
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը այս առումով գրել է.
«կան nւժեր, որոնք անընդհատ ձգտում են n ճչնչացնել մեզ, և անհրաժեշտ է պետությունը պաշտպանել այդ վտանգից»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը