ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տեսակի կորոնավիրուսով ավելի հեշտ է վարակվելը. ինչ են պարզել գիտնականները
Կորոնավիրուսի նոր տեսակի արագորեն տարածումը հանգեցրել է Լոնդոնում լոկդաունի, չեղարկվել էին անգամ ամանորյա միջոցառումները եւ ստիպել է մի քանի երկրների, այդ թվում՝ ՌԴ-ին արգելք սահմանել Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության վրա:
Իսկ որն է նոր տեսակի վիրուսի տարբերությունը.
Մասնագետները վկայում են, որ նոր տեսակը մարդուց մարդուն ավելի արագ եւ հեշտ է փոխանցվում, քան նախորդը, սակայն շատ բաներ դեռ պարզ չեն, քանի որ նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ուսումնասիրությունները քիչ են:
Այս վիրուսն առաջին անգամ ի հայտ եկավ սեպտեմբերին, արդեն նոյեմբերին Լոնդոնում 25 տոկոս վարակվածության ցուցանիշ էր առկա, իսկ դեկտեմբերին՝ 65 տոկոս: Այսօրվա դրությամբ կարծում են, որ այս նոր տեսակի կորոնավիրուսն ի հայտ է եկել բրիտանացի հիվանդի մոտ կամ էլ եկել է այլ երկրից, որտեղ կորոնավիրուսի մուտացիայի հանդեպ այնքան էլ ուշադիր չեն եղել:
Մասնագետները նաև վկայում են, որ կորոնավիրուսի նոր մուտացիան ավելի վարակիչ է երեխաների եւ մինչև 19 տարեկան մարդկանց համար, քանի որ ամենայն հավանականությամբ կարող են սիմպտոմների պատճառ դառնալ հենց այդ տարիքային խմբերի մարդկանց համար: Բացի այդ, վարակաբանները կարծում են, որ երեխաների մոտ առկա վիրուսը չի անցնի նաեւ մեծահասակների կողքով եւ կարող է հանգեցնել նոր մահերի: Տարբեր գնահատականների համաձայն, այս վիրուսը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան