Այս փաստական ապացույցներն Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգան
Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1կմ։ Դա են վկայում նաև 1961թ․ հրատարակված պաշտոնական ատլասի քարտեզները՝ հաստատված ԽՍՀՄ ամենաբարձր մակարդակով։
Քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա։ Քարտեզի մասշտաբը 1։1․000․000 է։
Շուռնուխի 11 տները կառուցված են անմիջապես ճանապարհի կողքին, հետևաբար ամբողջությամբ մտնում են ՀՀ տարածքի մեջ։ Եթե ուշադիր նայենք, կնկատենք նաև, որ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանի ՍՍՀ տարածքով չի անցնում։
Ատլասը տրամադրելու համար շնորհակալ եմ Gayane Muqoyan-ին։
Այս ապացույցը ևս ուղարկեցի Շուռնուխի գյուղապետին և Սյունիքի ղեկավարությանը՝ թշնամու սեղանին դնելու և առայժմ բանակցային ճանապարհով մեր տարածքները պահելու համար։
Այս փաստական ապացույցները շարունակում եմ համառորեն ներկայացնել նաև ՀՀ կառավարությանը։ Եթե վերջապես մեկին սա պետք է, պատրաստ եմ ձեզ հետ ևս կիսվել։ Ադրբեջանի հետ Մոսկվայում բանակցելիս հաստատ պետք կգա։ Եթե ես պաշտոնապես ներկայացնեի ՀՀ-ն ու հայկական ազգային, պետական շահերը, ինձ միանշանակ պետք կգար յուրաքանչյուր նման փաստ։
Նաիրի Հոխիկյան






















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանական...
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան