Twitter-ում մշտական արգելափակումից հետո Թրամփը հայտարարել է սեփական հարթակ ստեղծելու մտադրության մասին
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Twitter-ի ադմինիստրացիայի կողմից իր անձնական էջի մշտական արգելափակումից հետո դիտարկում է դրա սեփական այլընտրանքային հարթակի ստեղծման հնարավորությունը: Համապատասխան հաղորդագրությունը Թրամփը տեղադրել է Twitter-ում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, սակայն մոդերատորներն այն անմիջապես ջնջել են: Հոդվածը վերցրել ենք «ТАСС»-ից:
Ավելի ուշ հաղորդագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ինչպես արդեն ասել եմ, երկար ժամանակվա ընթացքում Twitter-ն ավելի ու ավելի հեռուն է գնում խոսքի ազատության սահմանափակման հարցում, և այսօր Twitter-ի աշխատակիցները կոորդինացվել են դեմոկրատների ու արմատական ձախերի հետ և ջնջել իմ էջն իրենց հարթակից՝ ինձ և ձեզ՝ իմ օգտին քվեարկած 75 մլն հիանալի հայրենասերների լռեցնելու նպատակով»,- գրել է Թրամփը:
«Ես կանխատեսել էի, որ այդպես էլ կլինի: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր կայքերի հետ: Շուտով կարևոր հայտարարություն կանենք: Մենք նաև դիտարկում ենք մոտ ապագայում սեփական հարթակի ստեղծման հնարավորությունը: Մեզ չե՛ն լռեցնի»,- հայտարարել է Սպիտակ տան ներկա ղեկավարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան