Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Կապանում պարկերով պահվող զինծառայողների մարմինները տեղափոխվել են համապատասխան դիահերձարաններ

Կապանի դիահերձարանում ամիսներ շարունակ անուշադրության մատնված և անմխիթար պայմաններում պահվող հայ զինծառայողների դիերը տեղափոխվել են նորմալ պայմաններին բավարարող դատաբժշկական փորձաքննության կենտրոններ։ 

Ամանորի տոնական օրերին՝հունվարի 1-ին, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ահազանգել էր Կապանի դիահերձարանում տիրող վիճակի մասին՝ նշելով, որ զինվորների մարմինները փտում են այնտեղ։

«Թշնամուն հանձնված տարածքներից դուրս բերված հայ զինվորների մարմինները տարել են Կապանի մորգ, պարկերով տեղավորել երկրորդ հարկի ինչ-որ սենյակում և բացել պատուհանները: Տարածքում անտանելի հոտ է տիրում, որ շենքին մոտենալ չի լինում», - ասել է Ա.Ղուկասյանը եւ դիմելով ՀՀ իշխանություններին ավելացրել. «Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չեք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեման… դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում, գոնե մի հատ ռեֆռեժեռատոր ուղակեք, որ այդ մարմինները չփտեն, մի հատ էլ խոլերա բերեք գլխներիս, ով է նման բան անում»։

Անհետ կորած զինվորի հարազատի այս աղմկոտ հայտարարությունից հետո միայն իշխանությունները սկսել են տեղից շարժվել ու դիակները Կապանի դիահերձարանից վերջապես տեղափոխվել են։

«Այս պահին Կապանում զինծառայողի դի չկա, բոլորը տեղափոխվել են համապատասխան դիահերձարաններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Արցախյան վերջին պատերազմից հետո անհետ կորած եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանն էլ տեղեկացրեց՝ իրեն հայտնել են, որ հարցը երկու օրում կկարգավորվի, այդպես էլ եղել է։

«Ես գլխավոր դատաբժշկի հետ կապ եմ հաստատել, ևս մեկ անգամ խնդիրը բարձրաձայնել, հարցրել եմ՝ ինչո՞ւ է այդ վիճակը, վերջինս պատասխանեց, որ հարցը արագ կլուծեն։ Հետո իմացա, որ ամբողջ մարմինները Կապանի մորգից դուրս են բերել»,- ասաց Ղուկասյանը։

Ասել է թե՝ իրավասու մարմինները սպասում են մինչեւ դանակը կոկորդը հասնի՝ հետո միայն կոնկրետ քայլեր ձեռնարկում։

Ամիսներ շարունակ դիակները անմխիթար վիճակում մնացել են Կապանում ու սա այն դեպքում, երբ այստեղ ծնողներն իրենց զավակների մարմիններն էին փնտրում։