Մանկապետանական ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոն 2021թ.
2021թ. հունվարի 11-20-ը տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով: Փառատոնն ավանդաբար կազմակերպվում էր հինգ օր տևողությամբ, սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով՝ որոշում կայացվեց փառատոնի տևողությունը դարձնել 10 օր՝ 2021 թվականի հունվարի 11-20: Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային ծրագիր: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ: Շուրջ 29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 62 ֆիլմ 15 երկրից, որոնցից կցուցադրվեն 46 ֆիլմ, 15 երկրից: «Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում ՀՀ «Ռոլան Բիկով» (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) հիմնադրամը որոշում կայացրեց անցկացնելու 16-րդ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` մի փոքր ուշացումով, նվիրելով այն Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին` որպես նոր հույսի և խաղաղության առհավատչյա», - նշեց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը: Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը արդեն չորրորդ տարին է, ինչ փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ այս տարի իրականացնելով «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության Երկրներ (EaP)՝ Վրաստան, Ուկրաինա, Բելառուս. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը: «Ռոլան» 16-ի ընթացքին և ծրագրին կարող եք ծանոթանալ փառատոնի պաշտոնական կայքի, ֆեյսբուքյան էջի և յութուբյան էջի միջոցով: Փառատոնի հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա մասնակցելու առցանց փառատոնի բացման և փակման արարողություններին՝ նկարահանված ֆիլմերի ձևաչափով: Բացման և փակման արարողությունները ներկայացնող ֆիլմերը կցուցադրվեն առցանց՝ 11.01.2021. ժամը 18:00-ին և 20.01.2021. ժամը 18:00-ին: Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան Փառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected]) ՀՀ, Երևան Վարդանանց փակուղի 8 Հեռ.: (+374 11) 540 230 (+374 93) 540 230




















«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանական...
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Ավետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա Սողոմոնյան